ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Ինձ համար անհասկանալի է՝ Ֆրանսիայից Երևան պացիենտին շտապ օգնության մեքենայո՞վ են տեղափոխել

Ինձ համար անհասկանալի է՝ Ֆրանսիայից Երևան պացիենտին շտապ օգնության մեքենայո՞վ են տեղափոխել
15.12.2025 | 12:07

Շտապ օգնության մեքենան կիրառվում է կարճ դիստանցիաներ հաղթահարելու համար։

Նույնիսկ հեռու մարզերից (օրինակ, Սյունիք, Շիրակ) պացիենտին Երևան շտապ տեղափոխելու համար կիրառում են սանիտարական ավիացիա, իսկ այս դեպքում Ֆրանսիայից Երևան տեղափոխել են թուրքական շտապ օգնության մեքենայով ու այժմ փորձում են մարդասիրական քողի տակ արդարացնել թուրքական շտապ օգնության մեքենայի ի հայտ գալը Երևանի փողոցներում:

Հիշեցնեմ, որ Թուրքիան ցամաքային սահման չունի Ֆրանսիայի հետ, ուստի ինչ-որ կերպ՝ առանց ցամաքային փոխադրամիջոցի, այդ պացիենտին Ֆրանսիայից տեղափոխել են Թուրքիա, իսկ հետո ցամաքային ուղիով՝ Հայաստան:

Հիմա մի քանի հարցեր, որոնք լրագրողները կարող են ուղղել պատասխանատու մարմիններին․

1. Եթե պացիենտի վիճակը ծանր էր, ինչու՞ մեր ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ Ֆրանսիայից պացիենտը ուղիղ Երևան չի տեղափոխվել։

2. Եթե պացիենտի վիճակը ծանր էր, ինչու՞ չի կիրառվել սանիտարական ավիացիան և սահմանից պացիենտն անմիջապես չի տեղափոխվել Երևան։

3. Եթե պացիետի վիճակը ներում էր, որ նա ցամաքային ուղիով տեղափոխվի, ապա պացիենտի վիճակը անհետաձգելի չէր (սահմանից Երևան տեղափոխումը կազմում է նվազագույնը 2 ժամ), ապա ինչու՞ պացիենտը չի հոսպիտալացվել մոտակա հիվանդանոցում (օրինակ, հայ-թուրքական սահմանից ամենամոտ հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնն է):

Այսպիսի հարցերը շատ են, ուստի սկսեք պատասխանատու մարմիններից պարզաբանել, մինչև մնացած հարցերը գրեմ:

Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բժիշկ, ուրոլոգ, անդրոլոգ

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ